«ՀՀ հասարակությունը ցույց տվեց միահամուռ վստահություն և աջակցություն իր լեգիտիմ կառավարությանը և Զինված ուժեին». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը բացեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին գնահատողական իր ելույթով։

Նիկոլ Փաշինյանը բարձր  գնահատելով բանակի մարտունակությունն ու իրականացրած գործողությունները՝ ընդգծեց նաև  հասարակության դերը:

«Կարևոր եմ համարում նաև այն, որ ՀՀ հասարակությունը ցույց տվեց միահամուռ աջակցություն և վստահություն իր լեգիտիմ Կառավարությանը և Զինված ուժերին։ Ուզում եմ նաև ընդգծել սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը՝ Հայաստանին իրենց օգնելու նվիրումը, խոհեմությունը և սթափությունը։ Սփյուռքի մեր հայրենակիցներն այս օրերին ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031