«Էս պահի դրությամբ կոչիս անսաց Սերժ Սարգսյանը». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էս պահի դրությամբ կոչիս անսաց Սերժ Սարգսյանը: Հնչեցրածս հարցերիցս չորսին պատասխան ստացա: Հուսով եմ շուտով մնացածն էլ սպառիչ պատասխան կստանան:

Իր ասելով` իր օրոք փուլային լուծման որևէ տարբերակ ընդունելի չի եղել, որևէ լուծում, որը չի ենթադրել Արցախի ինքնորոշման իրավունք, չի դիտարկվել: Ակնհայտ է, որ հենց սա էր 2016-2018 տարիների ներքաղաքական անախորժությունների պատճառը: Ախուրյանով սահման բացելն իրոք դեռ իր օրոք նախատեսված պրոյեկտ էր, որը, սակայն, ենթադրում էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների (այսինքն առանց ցեղասպանության ու Արցախի խուրդման):

Նա նաև հավաստիացրեց, որ Կարեն Կարապետյանը չի ընդդիմացել Արմեն Սարգսյանի առաջադրմանը նախագահի պաշտոնում: Ինձ մոտ նման տպավորություն էր ստեղծվել ՀՀԿ համապատասխան խորհրդի նիստի լուսաբանումից:

Ու ամենակարևոր բանը, որ նա ինձ ասեց` իմ նշած անձանցից ոմանց հետ նա ունեցել է տարաձայնություններ, բայց երբեք չի կռվել: Ու իմ համար ակնհայտ էր, որ չի էլ ուզում… Սա կարծում եմ կոնսոլիդացիայի լավագույն հիմքն է:

Ախուրյանի պրոյեկտն իրոք անկյունաքարային է: Սերժը ասում էր «անենք զուտ բիզնես, առանց քաղաքականության», Եվրոատլանտիստները սկզբից փորձեցին Սերժ Սարգսյանին ստիպեն ստորագրի քաղաքական զիջումների տակ, իսկ հետո որոշեցին մտնել ներսից ու Սերժին պարտադրելու փոխարեն պարտադրեն նույնը «ժողովրդին» իրենց, իսկ «ընտրած» վարչապետով հանդերձ:

Հ.Գ. խնդրում եմ մնացածին անմասն չմնալ»:

Տեսանյութեր

Լրահոս