Բաժիններ՝

Ռուսաստանում սկսվել է սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը

Ռուսաստանում հունիսի 25-ից կկարողանան քվեարկել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի շրջանի բնակիչների համար այսօրվանից հասանելի է նաև էլեկտրոնային հեռավար քվեարկության համակարգը՝ հետևելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) օրացուցային ծրագրին: Այս մասին հայտնում է ՌԻԱ-ն։

Չնայած քվեարկությունը նշանակված է հուլիսի 1-ին, բայց ռուսները հնարավորություն ունեն իրենց քվեարկությունը սկսել հունիսի 25-ից: Ինչպես ավելի վաղ նշել էր ԿԸՀ-ի քարտուղար Մայա Գրիշինան, ընտրությունների օրվանից ոչ մի դիմում չի պահանջվի. պարզապես գալ ընտրատեղամաս կամ տեղեկացնել ընտրական հանձնաժողովին տարածքից դուրս քվեարկելու պատրաստակամության մասին:

ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան նշել է, որ ընտրություններն անցկացնելու համար ավելի քան 96․5 հազ․ ընտրատեղամասեր են բացել։ Մոսկվայում պատրաստ է աշխատել 3․6 հազ․ ընտրատեղամաս։ Բացի այդ, մայրաքաղաքում ստեղծվել են հինգ հատուկ ընտրատեղամասեր նրանց համար, ովքեր քվեարկության օրերին կլինեն Մոսկվայում։

ԿԸՀ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, հեռավար էլեկտրոնային քվեարկության մասնակիցների ցուցակներում ներառված են 1․190․726 քաղաքացի, որից 1.051.155-ը Մոսկվայից են, իսկ 139.571-ը` Նիժնի Նովգորոդի շրջանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս