Բաժիններ՝

Լատվիայում արդեն 5-րդ օրն է կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել

Լատվիայում 5 օր շարունակ չեն արձանագրվում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքեր:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկցնում է, որ այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

«Վերջին մեկ օրում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 1 081 թեստավորում: Վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել: Հինգ օր շարունակ հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվել»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Համավարակի ընթացքում Լատվիայում կատարվել է 142 հազար 794 թեստավորում, հիվանդություն հաստատվել է 1 111 մարդու մոտ, մահացել է 30-ը:

Ներկայում բուժհաստատություններում բուժվում է 8 մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս