Հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի նվազում
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 26-ի երեկոյան ժամերին, 27-28-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:
Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.10C (1985 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.20C (1988 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.20C