Հանրային հեռուստաընկերության հունիսի 17-ի ՀՌՀ գործունեության մասին ռեպորտաժը միակողմանի էր, թիրախավորել էին «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանին․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունը հունիսի 17-ի լուրերի գլխավոր թողարկմանը ներկայացված ռեպորտաժին՝ կապված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հետ։

ՀՌՀ նախագահը ԱԺ-ում ներկայացնում էր տարեկան հաղորդումը։ Հանրայինի լրագրողը ռեպորտաժը սկսել էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքերով, թե 2019թ-ին հանրային հեռուստաըներությունը հիմնականում կարողացել է ապահովել բազմակարծություն։

Ռեպորտաժում ներկայացվում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խոսքը, որը հայտարարեց, որ հանրայինի եթերում մոտ 42 անգամ հյուրընկալել են իշխանության ներկայացուցիչներին, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին 4-5 անգամ։

Այնուհետ ներկայացվեց «Իմ քայլ»-ից Վահագն Թևոսյանի խոսքը, որը նշեց, թե երեկ Պետրոս Ղազարյանի հյուրը Էդմոն Մարուքյանն է եղել։ Անի Սամսոնյանի բերած տվյալները կասկածի տակ դրեց իշխանական պատգամավոր Միքայել Զոլյանը, ներկայացվեց նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ կոչ է անում Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությանը դադարեցնել մանիպուլյացիաները։ Մեր մոնիթորինգի ուսումնասիրությունները փաստում են, որ Անի Սամսոնյանի ներկայացրած տվյալներն իրական են,Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրերի մեծամասնությունն իշխանության ներկայացուցիչներ են, այս մասին մենք ծավալուն անդրադարձ ենք ունեցել դեռ նախորդ ամսին։

Հունիսի տվյալները կհարապարակենք ամսվա ավարտին։ Կոչ ենք անում հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությանը ցանկալին չներկայացնել որպես իրականություն։ Հանրային հեռուստաընկերությունը շատ հեռու է բազմակողմանի լինելուց։ Տիգրան Հակոբյանի այս հայտարարությունն ու լրատվականի լրագրողի ներկայացրած ռեպորտաժը փաստում են, որ վերջիններս գործում են իշխանություններին հաճոյանալու սկզբունքով։

Տեսանյութեր

Լրահոս