ՄԲ-ն հետբրեքզիթային բանակցություններ է սկսում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ` ազատ առևտրի շուրջ

Ավստրալիան և Նոր Զելանդիան պատրաստվում են բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի հետ` ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Ավստրալիայի էկոնոմիկայի նախարար Սայմոն Բիրմինգեմը նշել է, որ «համաձայնագիրն ազդանշան է ազատ առևտրի ոլորտում փոխադարձ աջակցության գործարկման համար» հետկորոնավիրուսային աշխարհում: Մեծ Բրիտանիան Ավստրալիայի յոթերորդ խոշոր առևտրային գործընկերն է: Երկրները հույս ունեն գործարքը կնքել «հնարավորինս արագ»` մինչև այս տարվա վերջ, չնայած նախարարը խոստովանում է, որ դա հավակնոտ ժամկետ կարող է լինել:

Նոր Զելանդիայի էկոնոմիկայի նախարար Դեյվիդ Փարկերը, շարունակելով Բիրմինգեմի հայտարարությունը, նշել է, որ քանի որ Մեծ Բրիտանիան Բրեքզիթից հետո նոր քայլեր է անում, Նոր Զելանդիան ուրախ է, որ առաջին երկրների շարքում է, որ բանակցում է առևտրային համաձայնագրի շրջանակներում հին ընկերներից մեկի հետ: Նա նաև հավելել է, որ Նոր Զելանդիան և Բրիտանիան ունեցել են «սերտ փոխհարաբերություններ` ներառյալ առևտրատնտեսական ամուր կապերը, ընդհանուր արժեքներն ու ավանդույթները, ինչպես նաև ընդհանուր պատմությունը»:

Միացյալ Թագավորությունը Նոր Զելանդիայի վեցերորդ խոշոր առևտրային գործընկերն է: Պարկերը նշել է, որ բանակցությունները, մեծամասամբ, կենտրոնացած կլինեն առևտրի սակագների վերացման, արդիականացված մաքսային համակարգերի, կարգավորող համագործակցության, թվային առևտրի և առևտրի դրույթների մշակման վրա՝ ի նպաստ կայուն զարգացման` ներառյալ նաև կլիմայի փոփոխության ոլորտը:

Տեսանյութեր

Լրահոս