Խնդրում եմ այցելել ոստիկանական Արաբկիրի բաժին` ԱԺ մուտքի դիմացից ապօրինի բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու համար․ Արսեն Բաբայանը դիմել է փաստաբաններին

Հարգելի փաստաբաններ, Ազգային Ժողովի մուտքի դիմացից քիչ առաջ ապօրինի բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների, որոնք առանձին առանձին կանգնած էին Ազգային Ժողովի մուտքի դիմաց և պահպանում էին համաճարակային բոլոր նորմերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Քաղաքաղիները պահանջում էին չերկարաձգել արտակարգ դրությունը:
Կարծում եմ բոլոր բերման ենթարկվածներին անհրաժեշտ է իրավաբանական օգնություն:

Խնդրում եմ այցելել ոստիկանական Արաբկիրի բաժին, քաղաքացիներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս