Ծանրամարտը կարող է հանվել Օլիմպիական խաղերի ծրագրից
Ծանրամարտը կարող է հանվել Օլիմպիական խաղերի ծրագրից: Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը` առցանց հանդիպման ժամանակ:
Բախին ներկայացվել է Ռիչարդ Մաքլարենի զեկույցը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում առկա կոռուցիայի և արձանագրված խախտումների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ թաքցվել են խթանիչ միջոցների թեստերի մոտ 40 դրական պատասխաններ: Բացի այդ, միջազգային ֆեդերացիան 10 միլիոն դոլար է յուրացրել: