«Երկրի ճիճվաթափության գործընթացը սկսված է, և ժողովուրդն, ի վերջո, ազատվելու է իր լավատեսությունը մինչև վերջին կաթիլը ծծած այս պառազիտներից»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ իր քննադատներին անվանել է բացիլ: Պատկերացնո՞ւմ եք:

Ցավում եմ, որ ստիպված եմ իր մակարդակին համապատասխան արձագանքել, բայց այլ տարբերակ չի մնում:

Պետության գալարներում ծվարած մակաբույծ ասկարիդների մայր-որդն իր քաղաքական մրցակիցներին անվանել է բացիլ:

Երկրի ճիճվաթափության գործընթացը սկսված է, և ժողովուրդն, ի վերջո, ազատվելու է իր լավատեսությունը մինչև վերջին կաթիլը ծծած այս պառազիտներից:

Հ.Գ. վայ, անտիբիոտիկս գլխիդ, հաա…»։

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ իր քննադատներին անվանել է բացիլ: Պատկերացնում ե՞ք:Ցավում եմ, որ ստիպված եմ…

Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 10. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս