Դանակահարություն` Հրազդան քաղաքում
Մայիսի 21-ին, ժամը 23-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 27-ամյա մի բնակիչ:
մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել, թե վնասվածքը ստացել է շենքի բակում ընկնելու հետևանքով: Բայց հետագա միջոցառումներով ոստիկաններն այլ բան պարզեցին:
Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն թաղամասի 36-ամյա մի բնակիչ:
Ժամը 23.40-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Դանակը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: