
Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու։ Էլեկտրամոբիլի լուսանկարը՝ կից գրառմամբ, «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու»,- գրել է վարչապետը։
Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը կստանձնի մայիսի 21-ին երդման հանդիսավոր արարողությամբ: Մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: