91-ամյա Սրբուհի Մուրադյանը բուժվել է կորոնավիիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից
91-ամյա Սրբուհի Մուրադյանը բուժվել է կորոնավիիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից։
«Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70 տոկոսը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նա խորին շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից: