Մարատ Մուսայելյանն ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իր դիմումի համաձայն
Մայիսի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Մարատ Մուսայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։