«Ես չեմ ցանկանում, որ մարդիկ գան ԱՄՆ ու վարակ տարածեն». Թրամփ
ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Բրազիլիայից ԱՄՆ այցելողների մուտքն արգելելու հնարավորությունը: Դա կապված է Բրազիլիայում կորոնավիրուսի տարածման բարձր տեմպի հետ:
Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին: ԱՄՆ-ի նախագահին լրագրողները հարցրել էին, թե արդյոք դիտարկվո՞ւմ է բրազիլացիների մուտքի արգելքը ԱՄՆ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:
«Մենք դիտարկում ենք դա. Բրազիլաան քիչ թե շատ տուժել է, նրանք խնդիրներ ունեն»,- պատասխանել է նախագահը: Նա նշել է, թե չի ինքը ցանկանում, որ մարդիկ գան ԱՄՆ ու վարակ տարածեն:
«Ես չեմ ցանկանում, որ այստեղ գան վարակվածներ: Մենք օգնում ենք Բրազիլիային, մենք ուղարկել ենք այնտեղ արհեստական շնչառական սարքավորումներ, նրանք դրա կարիքն ունեն»,-հավելել է Թրամփը: