Հոնկոնգի օրենսդիր մարմնում հանձնաժողովի նախագահի ընտրությունն անցել է ծեծկռտուքով
Հոնկոնգի օրենսդիր խորհրդում մայիսի 18-ին օրենսդիրների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք:
BBC-ն տեղեկացնում է, որ օրենսդիրների մի մասն աջակցում է կառավարությանը, իսկ մյուս մասը հանդես է գալիս ժողովրդավարական բարեփոխումների օգտին: Հանձնաժողովի ղեկավարի ընտրության ժամանակ կոնֆլիկտը վերածվեց ծեծկռտուքի: Հանձնաժողովը զբաղվելու է Չինաստանի պետական օրհներգի կարգավիճակի վերաբերյալ Հոնկոնգի վիճահարույց օրենքով: Պեկինը ցանկանում է, որ հնարավորինս շուտ ընդունվի պետական օրհներգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծը:
Պատգամավորները հարձակվել են անվտանգության աշխատողների վրա, որոնք պահպանում էին հակառակ ճամբարից մի պատգամավորի, ով նստել էր հանձնաժողովի նախագահի աթոռին՝ չնայած նրան, որ ընդդիմությունը դեմ էր արտահայտվում ընտրությունների գործընթացին:
Անվտանգության աշխատողները ձեռքերով դուրս են հանել բղավող ու հակազդեցություն ցույց տվող մի քանի պատգամավորների: Չնայած պատագամվորները դուրս են բերվել դահլիճից, անցկացվել է քվեարկություն, որի արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սթարի Լին: