Չինաստանի արդյունաբերական արտադրանքի ոլորտում այս տարվա ապրիլին առաջին անգամ աճ է գրանցվել

Չինաստանում 2020 թվականի ապրիլին առաջին անգամ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի աճ՝ 3.9 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չինաստանում ապրիլին հանքարդյունաբերության արտադրությունն ունեցել է 0.3 տոկոս աճ, վերամշակող արդյունաբերությունը՝ 5 տոկոս աճ, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության ու մատակարարման աճը կազմել է 0.2 տոկոս: Տվյալներն արտացոլում են չինական խոշոր ընեկերությունների արտադրության պատկերը:

Չնայած դրան, հաշվի առնելով համավարակով պայմանավորված առաջին եռամսյակի կտրուկ անկումը, ընթացիկ տարվա 4 ամսվա տվյալներով արդյունաբերական արտադրանքի ոլորտը 4.9 տոկոս անկում է ունեցել՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ:

Տեսանյութեր

Լրահոս