Արցախում նախօրեին հաստատված կորոնավիրուսի օջախի կոնտակտավոր անձանց թեստավորման արդյունքները բացասական են եղել
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/coronavirus_test.thumb_.jpg)
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից և հավելում, որ բոլոր 33-ն էլ եղել են նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք։
Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել են 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել։