ՌԴ մշակույթի նախարարը ապաքինվել է կորոնավիրուսից
Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ով վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել է: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Ուսաչևան:
«Բժիշկները նրան դուրս են գրել, նախարարը աշխատավայրում է, իրեն լավ է զգում: Ուրախությամբ նշենք, որ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել: Գրեթե երեք շաբաթվա ընթացքում նա աշխատել է տնից»,-հայտնել է նա:
Այն, որ նախարարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնի է եղել մայիսի 6-ին: