«Երեք օր առաջ հեռախոսով շնորհավորել եմ Սերժ Սարգսյանի տոնը». Կարեն Կարապետյան

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով՝ 2018 թվականին, երբ իրավապահները Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին «տարել» էին ժողովրդի շարքերից, ինքը ոչ թե գնացել է վերջիններիս ազատելու, այլ գնացել է հանդիպման և միջնորդություն է ներկայացրել դատախազություն, որպեսզի նրանց ազատ արձակեն:
«Այս քայլին ես գնացել եմ, որպեսզի այն վիճակում, որում գտնվում էինք, դուրս գայինք»,- ասաց նա:

Հարցին՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ շփում ունի՞, Կարեն Կարապետանը պատասխանեց. «Երեք օր առաջ հեռախոսով շնորհավորել եմ Սերժ Սարգսյանի տոնը»:

Նախկին վարչապետը նաև ասաց, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցում էր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին:

Տեսանյութեր

Լրահոս