Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ իրենց մեքենայով հանդերձ
Ապրիլի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ Բաբաջանյան և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին երկու անձի՝ իրենց մեքենայով հանդերձ։
Երևանի 33-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով ներարկիչ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։
Մեքենայի խուզարկության ժամանակ բերման ենթարկված մյուս անձը՝ մայրաքաղաքի 29-ամյա բնակիչը, մեքենայի սրահի պահոցից իրավապահներին ներկայացրեց «Վալտեր» ատրճանակ՝ 7 փամփուշտով։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։