Բաժիններ՝

Քարաթափում Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին

Ապրիլի 27-ին, ժամը 11։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին առկա է քարաթափման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար:

Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի կողմից իրականացվել է արհեստական քարաթափում՝ թույլ և ուղղորդված ստիպողական հրման աշխատանքներ, ինչի արդյունքում քարաբեկորները հեռացվել են (10 խմ):

Ճանապարհի մաքրման աշխատանքներին աջակցել են «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի 2 էքսկավատորներ:

Հիշեցնենք, որ Ապրիլի 25-ին, ժամը 15:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. առկա է նոր քարաթափման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ). ճանապարհը երկկողմանի անցանելի է։

Ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն համայնքապետարանի կողմից:

Փրկարարների օգնության կարիք չի առաջացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս