«Կարծես հետևողականորեն, որոշ մարդիկ և խմբեր, քայլեր են անում տնտեսությանը և մարդկանց անդառնալի վնասներ հասցնելու համար». Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծես հետևողականորեն, որոշ մարդիկ և խմբեր, քայլեր են անում տնտեսությանը և մարդկանց անդառնալի վնասներ հասցնելու համար:
Քանի խառը օրեր են հիմա էլ Կառավարությունը (ՊԵԿ-ը) որոշել է, որ մեր բանկային տվյալները կարող է ձեռք բերել առանց դատարանի որոշման և e-draft-ում Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն անելու նախագիծ են հրապարակել:
Ընկերներ, եթե հոգնել եք և ամեն ինչ անում եք, մի նոր հեղափոխական իրավիճակ ստեղծելու համար, ապա խնդրում եմ չշտապել, մենք դեռ պատրաստ չենք: Իսկ, եթե ավելի լուրջ, չեմ հասկանում խելագարվե՞լ եք, իբր ի՞նչ եք անում»:
Կարծես հետևողականորեն, որոշ մարդիկ և խմբեր, քայլեր են անում տնտեսությանը և մարդկանց անդառնալի վնասներ հասցնելու…
Gepostet von Hovhannes Avetisyan am Mittwoch, 22. April 2020