ԱՀԿ-ն հորդորել է ՈՒԵՖԱ-ին եվրագավաթային խաղերը վերսկսել միայն 2021 թվականին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել ՈՒԵՖԱ-ին չշարունակել եվրագավաթային հանդիպումները մինչև 2021 թվականը:
Այս մասին գրում է Daily Mail-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եվրոպական ֆուտբոլային ասոցիացիան հորդորում է ավարտին հասցնել միայն ներքին առաջնությունները, իսկ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունները սկսել միայն 2021 թվականից:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտից դադարեցված են եվրոպական բոլոր առաջատար առաջնությունները: Ըստ ամենայնի, թիմերը մարզումային փուլը կսկսեն մայիսից, իսկ առաջնությունները կարող են վերսկսվել մայիս ամսվա վերջին: