Բաժիններ՝

Այս պահին Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում չկան վարակի դեպքեր. քաղաքապետ

«Վարդենիսում խուճապ չկա, մարդիկ մեկուսացված են և լրջորեն հետևում են պարետի որշումներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը:

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել էր, որ մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերն արդեն 10-ն են: Ավելի ուշ՝ լրատվամիջոցների հետ զրույցում, նա նշեց, որ բոլոր վարակակիրները Վարդենիս քաղաքից են:

Հարցին՝ արդյո՞ք վարակակիրներ կան նաև «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում՝ հաշվի առնելով մեր այն տեղեկությունները, թե առաջին վարակակրի փեսան աշխատում է այնտեղ, Ա. Մելքոնյանը պատասխանեց. «Փեսայի մոտ թեստը բացասական է, և այս պահին ինտերնատում էլ չկան վարակի դեպքեր. թեստավորվողներ եղել են, բայց վարակի դեպք չկա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս