«Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել». մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ.
Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։
Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։
Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Առողջ եղե՛ք»: