Անջեյ Դուդան Լեհաստանի նախագահական ընտրությունների հետաձգումը վտանգավոր համարում
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վտանգ է տեսնում հերթական նախագահական ընտրությունները հետաձգելու հարցում:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ընտրությունները պետք է կայանան մայիսի 10-ին:
«Նրանք, ովքեր ասում են, թե ընտրությունները վտանգավոր են լեհերի համար, պետք է հասկանան, որ դրանց բացակայությունն է վտանգավոր: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ են լինելու նոր նորմեր, նոր որոշումներ, որոնք չեն կարողանալու ուժի մեջ մտնել»,-նշել է Դուդան:
Նրա խոսքով՝ ընտրությունները միայն ժողովրդավարության տոն չեն, այլ առաջին հերթին պարտականություն պետության գործառույթների արդյունավետության համար: «Եթե մենք նախագահ չընտրենք, ապա երկիրը կհայտնվի քաոսում»,- ասել է նա: