Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:

Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձևավոր­­ված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության և փոխաջակցության ոգին։

Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր հաստատուն աջակ­ցու­թյունն է ցույց տվել Սիրիային, որի խոսուն ապացույցը Հալեպում հայկական մար­դա­սիրական առաքելության գործունեությունն է: Համոզված եմ, որ մեր պետու­թյուն­ների միջև ավանդական երկխոսությունը հետագայում ևս կշարունակի ընդ­լայնվել և խորանալ՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների:

Լիահույս եմ, որ Սիրիան կհաղթահարի առկա ճգնաժամը և կթևակոխի առաջըն­թացի և զարգացման նոր փուլ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերա­հաս­տատել մեր հանձնառությունը՝ նպաստելու վերականգնողական գործընթաց­ներին։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարե­կամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս