«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացել է 66-ամյա տղամարդ
Նոր տիպի կորոնավիրուսից Հայաստանում ապրիլի 14-ին արձանագրվել է մահվան 1 դեպք․ մահացել է 66-ամյա տղամարդ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։
Տղամարդն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»,- նշել է Նիկողոսյանը։