Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի տարվա վերջին
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ընթացիկ տարվա վերջին ամսիներին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանար Մոսկվայում ապրիլի 4-12-ը, հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մրցաշարի անցկացման վերջնական ժամկետների հետ կապված որոշում կընդունի առաջիկա օրերին ընթացքում: