Բաժիններ՝

«Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների». Գնել Սանոյան

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը ֆեսբուքյան իր էջում գրում է. «Գեղարքունիքի մարզի սիրելի’ բնակիչներ.

Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։

Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն ԲԱՑԱՍԱԿԱՆ է։

Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։

Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության եւ կյանքի համար եւ ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ։ ?

Շարունակում եմ հորդորել խստորեն հետեւել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տանից դուրս գալ խիստ կարիքի պարագայում։ ?

Եվ հետեւեք պաշտոնական լրահոսին։

Առողջ եղե՛ք»։

https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1929678840667692/2276535095982063/?type=3&theater

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930