Բաժիններ՝

Առանձին ծրագիր վարորդների համար այս պահին չունենք. Զարուհի Բաթոյան

Երևանում երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով որևէ օժանդակություն, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված երթուղայինների գործունեության արգելքից հետո՝ նրանք չունեն եկամտի այլ աղբյուր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք որեւէ աջակցության ծրագիր կա՞ վարորդների համար:

«Վարորդների համար առանձին՝ որպես խումբ, որպես այդպիսին չկա, բայց եթե վարորդն այս խմբերից որևէ մեկում է ընդգրկված՝ օրինակ՝ գրանցված աշխատող է, կամ ոչ, կամ խոսքն ԱՁ-ների մասին է, կա նաեւ միկրոձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց համար՝ սա 10-րդ ծրագիրն է, այսինքն՝ կան տարբեր ծրագրեր, որոնք կարող են օգտվել՝ կախված նաեւ, թե ինչ սոցիալական խմբի հետ է համընկնում»:

Տեղեկացնենք՝ բողոքի ակցիային մասնակցում են «ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի 10-ից ավելի երթուղիներ սպասարկող վարորդները։ Ասում են, որ խոսքը 250-ից ավելի վարորդների մասին է, որոնցից շատերն իրենց տան միակ աշխատողն են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս