Բաժիններ՝

«Մենք կհաղթենք այդ վարակին և դա կանենք մոտ ապագայում». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգևոր առաջնորդների հետ ոչ պաշտոնական հեռախոսային կոնֆերանսի ժամանակ նշել է, որ երկրին սպասվում է հիանալի տարի և խոստացել է, որ մոտ ժամանակներում ԱՄՆ-ը կհաղթի կորոնավիրուսին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

«Մեզ առաջիկայում սպասում է հիանալի տարի: Մենք կհաղթենք այդ վարակին և դա կանենք մոտ ապագայում: Մենք հետ կբերենք մեր երկիրը»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Հոգևոր առաջնորդների հետ զրույցը կայացել է Զատկի տոնին ընդառաջ:

ԱՄՆ-ում կա կորոնավիրուսի 435 հազար 160 հաստատված դեպք: Մահացել է 14 հազարից ավելի մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս