«Մասիս Մայիլյանի ու նրա բացահայտ և թաքուն գործող կողմնակիցների անհեռատես քաղաքականությունը կարող է ընդամենը համաղետի առաջ կանգնեցնել»

ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդին
ԼՂՀ նախագահական ընտրությունների թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախարար Մ․ Մայիլյանին

Սիրելի հայրենակիցներ,

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը գալիս է իր անհանգստությունը հայտնելու ԼՂՀ-ում 2020թ․ մարտի 31-ի ընտրությունների եւ նրանց հաջորդող դեպքերի վերաբերյալ:

Արձանագրված արդյունքները, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի պահվածքը, մեղմ ասած, քաղաքական արկածախնդրություն է, եւ հակառակ է Արցախի եւ համայն հայության շահերին:

Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից եւ հրաժարվել երկրորդ փուլում իր թեկնածությունը ներկայացնելուց:

Դիմում ենք նաեւ Արցախի ժողովրդին՝ ստեղծված իրավիճակում լինել զգոն, պարոն Մայիլյանի ու նրա բացահայտ եւ թաքուն գործող կողմնակիցների անհեռատես քաղաքականությունը կարող է ընդամենը համաղետի առաջ կանգնեցնել:

Դիմում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ համայն սփյուռքի բոլոր քաղաքական ուժերին, անտարբեր չմնալ այս զգայուն քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախում ընթացող խիստ վտանգավոր եւ կասկածելի գործընթացների նկատմամբ:

Արցախում տեղի ունեցող դեպքերը արցախահայության խնդիրները չեն, որովհետեւ Արցախը Հայաստան է եւ վերջ, որի համար էլ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խոստանում է անտարբեր չլինել Արցախն ու հայությունը պառակտող այս եւեւույթի նկատմամբ:

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն
«6» ապրիլ, 2020թ.

ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդինԼՂՀ նախագահական ընտրությունների թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախարար Մ․ ՄայիլյանինՍիրելի…

Gepostet von ԿԱՄՔ • KAMQ am Montag, 6. April 2020

Տեսանյութեր

Լրահոս