Բաժիններ՝

Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%-ը

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը»,– ասաց նա։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկությանը մասնակցածների թվերն ըստ շրջանների.
Ստեփանակերտում քվեարկել է 27893 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 70,6%–ը, Ասկերան` 9611 ընտրող կամ 79,4%–ը, Հադրութ` 6707 ընտրող կամ 76,3%–ը, Մարտակերտ` 9942 ընտրող կամ ընտրողների 73,3%–ը, Մարտունի` 12657 ընտրող կամ ընտրողների 72,5%–ը, Շահումյան` 1600 ընտրող կամ 74,8%–ը, Շուշի` 2853 ընտրող կամ ընտրողների 71,7%–ը, Քաշաթաղ` 4799 ընտրող կամ ընտրողների 67,5%–ը։

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվեարկել է 409 ընտրող կամ ընտրողների 52,2%–ը։

Արցախում մարտի 31–ին տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.

1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
2. «Միասնական հայրենիք» կուսակցություն
3. «Անկախության սերունդ» կուսակցություն
4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
5. Արցախի հեղափոխական կուսակցություն
6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
8. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
10. Արցախի պահպանողական կուսակցություն
11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս