«Եկեք մի փոքր հանդարտվենք և պահենք կարգապահությունը»․Կլոպը՝ կարանտինի ու կորոնավիրուսի մասին

Յուրգեն Կլոպը նույնիսկ կարանտինում չի ընկճվում: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը կապ է հաստատել ակումբի YouTube-ի ալիքում և պատմել է, թե ինչպես է նա ապրում կարանտինում: Յուրգենի փաստարկներից հետո կարող եք հեշտությամբ անցկացնել այս շաբաթները (ամիսները) տանը:

Տրամադրություն

«Ես լավ եմ: Սա դժվար ժամանակ է բոլորիս համար: Բայց ինձ համար նույնպես շատ հետաքրքիր է. ես երբեք չեմ եղել մի իրավիճակում, որ այսքան ժամանակ նստեի տանը: Անձնական տեսանկյունից ինձ ամեն ինչ դուր է գալիս, բայց, ինչպես բոլորը, ես անհանգստացած եմ աշխարհում տիրող իրավիճակի համար»:

Համաճարակից մեկ շաբաթ առաջ

Կարդացեք նաև

«Շաբաթ օրը մենք հաղթեցինք «Բորնմութին», իսկ «Սիթիին» պարտվեցինք կիրակի. մեզ համար ամենակարևորն այն էր, որ չեմպիոնությունից մեզ երկու հաղթանակ էր հեռվացնում:

Բայց երկուշաբթին ինձ համար սկսվեց մադրիդյան նորություններով այն մասին, որ չորեքշաբթի նրանք փակում են դպրոցներն ու համալսարանները: Խաղին պատրաստվելը տարօրինակ էր, անկեղծ ասած: Սովորաբար ես խնդիր չունեմ պաշտպանվելու ինձ իմ շուրջ եղած դեպքերից, բայց այս անգամ շատ դժվար էր»:

Ուղերձ երկրպագուներին. Ֆուտբոլը ամենակարևորը չէ

Մարտի 13-ին Յուրգենը ուղերձ է հղել «Լիվերպուլի» երկրպագուներին՝ համաճարակի ֆոնին համախմբման կարևորության և միջոցառումների կարևորության մասին:

«Առաջին հերթին մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ միմյանց պաշտպանելու համար: Նկատի ունեմ հասարակության համատեքստում: Դա միշտ պետք է լինի, բայց հիմա այն ավելի կարևոր է, քան երբևէ:

Ես արդեն ասել եմ, որ ֆուտբոլը, կարծես, ամենաքիչը կարևոր գործերից է: Այսօր ֆուտբոլը և ֆուտբոլային խաղերն ընդհանրապես կարևոր չեն»։

Նույնիսկ ԱՀԿ ղեկավարը շնորհակալություն հայտնեց նրան այս հայտարարության համար: Բայց ակումբային ալիքի համար Կլոպը ավելի բացատրեց գաղափարը:

«Ես հասկանում եմ, որ ես ֆուտբոլի մարզիչ եմ: Սա այն գործն է, որի մասին միշտ երազել եմ: Բայց սա նաև շատ կարևոր աշխատանք է. մարդիկ մեզնից ակնկալում են, որ մենք կլինենք առաջնորդներ, խելացի և այդ ամենը: Հավանաբար, մեզնից ոմանք համընկնում են այս նկարագրության հետ, բայց ես վստահ չեմ:

Բայց շատ ավելի կարևոր է, որ այդ պահին ես խոսեցի որպես հասարակ մարդ: Քանի որ իմ կյանքի շատ պահերին ֆուտբոլը կենտրոնական դիրք էր գրավում, բայց ոչ հիմա, և ես ուզում էի վստահ լինել, որ մյուսները նույն կերպ են մտածում:

Հիմա մենք ունենք հնարավորություն։ Լավ, եղեք։ 10, 20, 30, 40 տարի անց մենք հետ կնայենք և կտեսնենք, որ սա այն պահն էր, երբ աշխարհը ցույց տվեց ամենամեծ համերաշխությունը, ամենամեծ սերը, ամենամեծ բարեկամությունը։

Հիմա, երբ մենք պարզապես անցնում ենք այս ժամանակահատվածը, անհնար է տեսնել այս ամենը, դա հատկապես դժվար է հիվանդ մարդկանց համար: Բայց ապագայում կգա մի պահ, երբ մենք կնայենք մեր շուրջը և, հուսով եմ, որ հենց այդպես էլ կտեսնենք՝ ամենամեծ սիրո, բարեկամության ժամանակաշրջանը և այլն:

Մենք բոլորս պետք է պահպանենք կարգապահությունը, աշխատենք միասին, միասին հոգ տանենք միմյանց մասին, սա է մեր որոշումը: Հետևաբար, մենք հիմա պետք է տանը լինենք: Ոչ բոլորը. շատ մարդիկ դեռ աշխատում են, մեր բժիշկները, նրանք անհավատալի աշխատանք են կատարում, որպեսզի մենք պարզապես մնանք տանը:

Եկեք մի փոքր հանդարտվենք և պահենք կարգապահությունը»,-ասել է Կլոպը։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս