Բաժիններ՝

«Արդյո՞ք մենք վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրները նույնպիսի թափանցիկությամբ հրապարակում են իրենց տվյալները». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունը երկրում կորոնավիրուսի հետ կապված ողջ ինֆորմացիան օպերատիվ և թափանցիկ կերպով հրապարակում է, սակայն նա վստահ չէ, որ բոլոր երկրներն են հետևում այս կանոնին: Նիկոլ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց «Շանթ» հեռուստաընկեությանը տված հարցազրույցում:

«Մենք 1, մաքսիմում 2 ժամվա տվյալով մեր մոտ տեղի ունեցող ողջ ինֆորմացիան ազնիվ, արդար, բաց հրապարկում ենք: Հարցս հետևյալն է, արդյո՞ք մենք վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրները նույնպիսի թափանցիկությամբ և ճշգրտությամբ հրապարակում են իրենց տվյալները: Ես, անկեղծ ասած, երբ վիճակագրությունները նայում եմ, այնքան էլ վստահ չեմ, որ բոլոր երկրներն են այս կանոնին հետևում: Եվ մեզ համար ռիսկեր են առաջանում»,-ասաց նա ու վստահեցրեց` Հայաստանն իրականում բոլոր առումներով ամենալավ վիճակում գտնվող երկրներից է, համենայնդեպս, մինչև այս պահը:

Փաշինյանը շեշտեց` կառավարության համար շատ կարևոր է, որ հանրությունը վստահ լինի: Նա նկատեց` Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ, որպես այդպիսին, չկան, հանրությունը վստահ է, որ կառավարությունը տեղեկատվությունը կհաղորդի: Վարչապետը հանրային վստահությունը ևս համարեց անվտանգության կարևոր կոմպոնենտ, բայց նկատեց` իհարկե թափանցիկությունը, ազնվությունը, արդարությունը ռիսկեր բերելու են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս