Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ճգնաժամ է կանխատեսել համագործակցությունից Իրանի հրաժարման դեպքում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կազմակերպության հետ համագործակցությունից Իրանի հրաժարումը կարող է հանգեցնել հերթական ճգնաժամի։

«Մենք խնդրեցինք որոշ տվյալներ եւ (որոշակի տեղեկություններ) ստանալու հնարավորություն, սակայն չստացանք պահանջվող տեղեկատվությունը»,- ասել է Գրոսին Reuters գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները ՄԱԳԱՏԷ-ին զրկում են իր աշխատանքը կատարելու հնարավորությունից: Նա հույս է հայտնել, որ Իրանը «կանսա միջազգային հանրակցության ձայնին» եւ կկատարի իր պարտավորությունները: «Մենք ճգնաժամի կհասնենք (եթե Իրանը հրաժարվի համագործակցել մեզ հետ)»,- հավելել է գործակալության ղեկավարը:

Մարտի 3-ին AFP գործակալությունը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած զեկույցի մասին, որում նշվում է, որ Իրանում հարստացված ուրանի ծավալն ավելի քան հնգապատիկ գերազանցում է այն սահմանաքանակը, որը որոշված է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանով: Փետրվարի 19-ին երկրում հարստացված ուրանի պաշարները հասել են 1510 կիլոգրամի, մինչդեռ գործարքով որոշված սահմանափակումը կազմում է 300 կիլոգրամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս