Նոր Հայաստան. Պարգևավճարների օլիմպիադա
2019թ. մինչ օրս պետական տարբեր կառույցներում, անհասկանալի պարբերականությամբ վճարվող պարգևավճարների մարաթոն է սկսվել։ Պարգևավճարներն այնքան շատ են ու այնքան համատարած, որ մարդիկ արդեն նույնիսկ կորցրել են հաշիվը։ Պաշտոնական պարզաբանումներից ակնհայտ է դառնում, որ պարգևավճարները տրամադրվում են յուրաքանչյուր ամիս, փաստորեն հավասարեցվելով աշխատավարձի արհեստական բարձրացմանը։ Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումների պատկերը հետևյալն է.
Կառավարություն
1. ՀՀ արդարադատության նախարարություն՝ 2019թ. պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 466 մլն դրամ։ Նախարար Ռուստամ Բադասյանը 2019թ․ ընթացքում ստացել է 16000 ԱՄՆ դոլար (մոտ 8 միլիոն դրամ) պարգևավճար։ 2019 թվականին նախարարի և 4 փոխնախարարների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 56 միլիոն 764 339 ՀՀ դրամ՝ մոտ 119 000 ԱՄՆ դոլար։
2. ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ պարգևավճարների գումարը կազմել է մոտ 100 մլն դրամ։ Նախարար Հակոբ Արշակյան՝ 2019թ․ մայիս ամսից մինչև տարեվերջ ստացել է 10 միլիոն 159.104 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 21000 ԱՄՆ դոլար։
3. Առողջապահության նախարարություն՝ 2019թ. ընթացքում պարգևավճարները կազմել են 185մլն դրամ։ Նախարար Արսեն Թորոսյան՝ 2019թ. 10 ամիսների ընթացքում ստացել է 834.904 դրամպարգևավճար:
4. Էկոնոմիկայի նախարարություն՝ 2019թ. ավելի քան 495 մլն դրամ պարգևավճար։ 2019թ. նախարար Տիգրան Խաչատրյանը ստացել է 8.663.115 դրամ պարգևավճար: Փոխնախարարներից Ավագ Ավանեսյանը ստացել է 7.098.190 դրամ, Տիգրան Գաբրիելյանը՝ 5.590.164 դրամ, Արտակ Քամալյանը` 6.188.792 դրամ, Վարոս Սիմոնյանը (պաշտոնավարում է 2019թ. օգոստոսի 22-ից)` 2.843.016 դրամ, իսկ Նաիրա Մարգարյանը (պաշտոնավարում է 2019թ. օգոստոսի 19-ից)` 2.935.612 դրամ պարգևավճար:
5. ԿԳՄՍ նախարարությունում 2019թ. հատկացվել է` 456.209.093 դրամ պարգևավճար:
6. ԱԳՆ՝ 2019թ. պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 325 միլիոն 192 հազար:
7. ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ 2019թ. ստացել են 524.818.136 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 1 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով։
8. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան՝ 8 ամսում ստացել է 14 միլիոն 566.488 դրամ կամ մոտ 31000 ԱՄՆ դոլար պարգևավճար:
9. Շրջական միջավայրի նախարարություն՝ պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 181մլն դրամ: 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում շրջակա միջավայրի նախարարը, նախարարի տեղակալները և գլխավոր քարտուղարը ընդհանուր առմամբ միասին ստացել են 27.367.500 դրամ պարգևավճար:
10. Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 2019թ. ընթացքում ստացել են 1.800.000.000 դրամ պարգևավճար։
11. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարգևավճարների գումարը՝ 405մլն դրամ։
12. ՊԵԿ՝ 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5.598.360.000 դրամ, որը համարժեք է մոտ 11,8 միլիոն դոլարի։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 2019թ. ստացել է մոտ 18մլն․ դրամ պարգևավճար։
13. ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտե՝ 2018թ. մայիսից մինչև 2019թ. դեկտեմբերի ընթացքում վճարվել է 75555.077 հազար ՀՀ դրամ (շուրջ 158 հազար ԱՄՆ դոլար) պարգևավճար:
14. ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2020թ. հունվարի 31-ը ներառյալ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար):
15. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 41.516.581 ՀՀ դրամ (շուրջ 87 հազար դոլար)։
16. ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար):
17. Կադաստրի կոմիտե՝ որպես պարգևավճար հատկացվել է 122մլն դրամ։
18. Պետական վերահսկողության ծառայություն՝ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 236մլն դրամ։
19. Մարզպետարաններ. Գեղարքունիքի մարզպետարանում 2019թ. աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամ պարգևավճար, Արմավիրի մարզպետարան՝ 120 մլն դրամ, Արարատի մարզպետարան՝ 118 մլն դրամ, Լոռու մարզպետարան՝ 130մլն դրամ, Շիրակի մարզպետարան՝ 243մլն դրամ, Տավուշի մարզպետարան՝ 103մլն դրամ, Սյունիքի մարզպետարան՝ 133 մլն դրամ։
Ազգային Ժողով
ԱԺ պատգամավորներն ու աշխատողները 2019 թվականին՝ 10 ամսում 14 անգամ պարգևավճար են ստացել։ Պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար):
2018թ. դեկտեմբերի առաջին կեսին ԱԺ-ում պարգևատրվել են 3 անգամ՝ 2 անգամ ամսական պաշտոնային դրույքի 100 տոկոսի, մեկ անգամ՝ 20 տոկոսի չափով։ Արարատ Միրզոյանի երկու անգամ 100 տոկոսանոց և մեկ անգամ 20 տոկոսի չափով պարգևավճարը կազմել է մոտ 2 միլիոն 7 հարյուր հազար դրամ։ ԱԺ երեք փոխնախագահները դեկտեմբերին ստացել են 2 միլիոն պարգևավճար, իսկ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ 1 միլիոն 745 հազարական դրամ։
2020 թ․ հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 173.777.983 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 362.000 դոլարին։
Երևանի Քաղաքապետարան
2019 թվականի պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1.930.937.600 դրամ:
Պարգևավճարը պետծառայողի՝ կոնկրետ ժամանակահատվածում կամ կոնկրետ ծրագրի ավարտից հետո կատարած գործունեության անհատական գնահատականը պետք է լինի: Պարգևավճարը չի կարող մշտական լինել, մինչդեռ 2019թ. ընթացքում հսկայական չափերի հասնող պարգևավճարները բոլորովին այլ տրամաբանության մասին են խոսում՝ վերածվելով բյուջեի օրինական յուրացման մեխանիզմի։
Արման Պետրոսյան
«Իմ Ձայնը» նախագիծ