Բաժիններ՝

Ցրտից ու բքից հետո Հայաստանում մի քանի օր տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր տեղումներ են սպասվում, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Փետրվարի 26-29-ը տեղումներ չեն գրանցվի։ Այս տեղեկությունները հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 25-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, բուք։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա»,– նշված է հաղորդագրության մեջ:Մթնոլորտային ցուրտ ճակատ է ներխուժում Հայաստան. Սուրենյանը զգուշացնում է` բուք է լինելու

Այսօր Երևանի բարձրադիր գոտում թաց ձյուն կտեղա, ցածրադիր գոտում` անձրև: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 5-7 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -6 աստիճան։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս