Էդմոն Մարուքյանը չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում անել. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում անել, քանի որ վերջինս կոչ է արել չդառնալ «Ոչ»-ի կողմնակից և մաս չկազմել իշխանության նախաձեռնած հակասահմանադրական քայլին:
«Էդմոն Մարուքյանն ատելությունից է խոսում, բայց օրեր առաջ «էդմոն Մարուքյան ֆան» էջն ինձ, մեղմ ասած, ոչ հաճելի բաներ էր գրել, ես դա ուղարկել եմ իրեն: Ես չեմ ընդունում և դատապարտում եմ, որ պարոն Մարուքյանին կամ այլ մարդու սպառնալիքներով նամակներ ուղարկեն: Քաղաքական գործիչը պետք է ազնիվ լինի, ես չեմ տեսնում, որ նա իր մղումների մեջ ազնիվ է: Եթե ժողովուրդը գնաց և իր ձայնը տվեց Սահմանադրական փոփոխություններին, ապա այստեղ Մարուքյանը և իր իրավական հնարքները դառնում են առոչինչ: Եթե նա կարող է, թող դուրս գա փողոց և իրեն ընտրողներին առաջարկի իր օրակարգը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա վստահ է, որ ժողովուրդը գնալու է ընտրատեղամասեր, և լինելու են հանրաքվեի բարձր արդյունքներ, և դրանով վերջ է դրվելու այն ամենին, ինչը մինչև այսօր չի ավարտվել:
Նա նաև վստահեցրեց, որ իշխանության ռեսուրսներ չեն օգտագործելու այդ արդյունքներն ապահովելու համար:
«Այսօր ունենք մի իրավիճակ, երբ փորձ է արվում ՀՀ քաղաքացիների ձեռքից խլել հեղափոխությունը»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում