«ԱՅՈ»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը
Սահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբը կղեկավարի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին, իսկ քարոզարշավը կսկսվի փետրվարի 17-ից։