![](/banners/BeFunky-design.jpg)
Պոգբան մտադիր է ամռանը հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/sport-preview-pogba-juve.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է լքել ակումբն ամռանը, հայտնում է Manchester Evening News-ը:
Ըստ աղբյուրի՝ Պոգբան վճռական է տրամադրված՝ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ ակումբի հետ ընթացիկ պայմանագրի ավարտին կմնա մեկ տարի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան կարող է տեղափոխվել «Ռեալ»: Հնարավոր է նաև Պոգբայի՝ «Յուվենթուս» վերադառնալու տարբերակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը