Պետպատվերով կատարվել է չարորակ նորագոյացությունների 4428 վիրահատություն

Հայաստանում պետպատվերի շրջանակում կատարվել է ախտորոշված չարորակ նորագոյացությունների 4 428 վիրահատական բուժում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը հունվարից իրականացվում է պետական պատվերի շրջանակում, և տարվա ընթացքում կատարվել է 4 428 վիրահատություն»,-ասաց Թորոսյանը:

Անցյալ տարվա հուլիսից նաև ճառագայթային բուժումն է իրականացվում պետական պատվերի շրջանակում: 2019-ի ընթացքում սպասարկվել է 1 351 պացիենտ:

Տեսանյութեր

Լրահոս