Կարտոֆիլով կոտլետներ՝ անակնկալ միջուկով
Բաղադրիչներ
1. Ձու – 2 հատ
2. Կարտոֆիլ – 5 հատ
3. Ալյուր – 2 ճ/գ
4. Կանաչ սոխ – 1 ցողուն
5. Սամիթ – 1 ցողուն
6. Պինդ պանիր – 800 գ
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը խաշել, սառեցնել:
2. Կարտոֆիլները խաշել, տրորել, ավելացնել մեկ մեծ ձու և ալյուր, խառնել:
3. Միջուկը պատրաստելու համար սոխը և սամիթը մանր կտրատել: Պանիրն անցկացնել քերիչով:
4. Ձվերը տրորել, խառնել կանաչիների և պանրի հետ: Համեմել աղով և սև պղպեղով:
5. Կարտոֆիլային խմորից լոշիկներ ձևավորել: Լոշիկի կեսի վրա միջուկ դնել, մյուս կեսով ծածկել և կոտլետներ ձևավորել: Տապակել երկու կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը