Բաժիններ՝

Շվեյցարիան թողարկել է աշխարհում ամենափոքր ոսկեդրամը՝ լեզուն հանած Էյնշտեյնի պատկերով

Շվեյցարիայում թողարկել են աշխարհում ամենափոքր ոսկեդրամը՝ երեք միլիմետրից պակաս տրամագծով, դրա վրա պատկերված է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնը՝ լեզուն հանած: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել է Associated Press գործակալությունը։

Շվեյցարիայի դրամահատարանը (Swissmint) ճշտել է, որ ոսկեդրամի տրամագիծը 2,96 միլիմետր է, քաշը՝ 0,063 գրամ, արժողությունը՝ մեկ քառորդ շվեյցարական ֆրանկ (0,26 դոլար):

Ըստ որում թողարկվել է ընդամենը 999 այդպիսի մետաղադրամ, դրանք կվաճառվեն 199 շվեյցարական ֆրանկով (մոտավորապես 185 եվրոյով)՝ հատուկ խոշորացնող ապակիով, որը թույլ կտա տեսնել Էյնշտեյնի դեմքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս