Բաժիններ՝

2020-ից Անին տեսնելն ավելի հեշտ կլինի. մուտքի ռեժիմը փոխվում է

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու մի շարք կառույցների հետ համատեղ ամիսներ շարունակ ձգվող աշխատանքի շնորհիվ պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը 2020 թվականից փոփոխվելու է: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի կայքից:

Դրա արդյունքում ՀՀ քաղաքացիները և երկիր եկող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հայկական կողմից ավելի հեշտությամբ մուտք գործել տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս