Տատիկը ծերանոց է հրավիրել մերկապարողի
Բրիտանիայում տատիկի համար ծերանոց են հրավիրել մերկապարողի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Սուֆոլկ կոմսության ծերանոցի բնակիչներից մեկը խոստովանել է, որ կցանկանար տեսնել մերկապար: Այս մասին 89-ամյա Ջոանը պատմել է այսպես կոչված «ցանկության ծառին»: Դրա վրա ծերանոցի բնակիչները նշում են իրենց նվիրական ցանկությունները:
Կինը ցանկանում էր տեսնել հրշեջի զգեստով մերկապարողի: Աշխատակիցները Ջոանի համար անակնկալ են մատուցել և կատարել են նրա երազանքը: Կինը գոհ է եղել և նշել է, որ ներկայացումը օգնել է նրան նորից երիտասարդ զգալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը