«Սամսոնն եք, հա՞, Սամսոն եք Ձեզ զգո՞ւմ». Արման Աբովյանը՝ Համազասպ Դանիելյանին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիրները նման են «Թթենի» ֆիլմի հերոսներից Գասպարին, իսկ «Իմ քայլը»՝ Գասպարին ծեծող Սամսոնին։
«Պարո՛ն Դանիելյան, շատ հետաքրքիր ձևաչափ է՝ գալ այստեղ համեմատություններ անել կինոներից։ Պատկերացրեք՝ ես էլ, բացի «Թթենին», այլ ֆիլմեր էլ եմ նայել, ու, եթե ես սկսեմ համեմատություններ անել, էլի վիճակը պայթելու է։ Էդ Ձեզ Սամսոն եք, հա՞, զգում, Սամսոնն եք, հա՞, ինչի՞, իմաստը ո՞րն էր»,- ասաց Աբովյանը՝ խորհուրդ տալով չանցնել կարմիր գծերը։
Մանրամասները՝ տեսանյութում



