Սպալետին հրաժարվել է գլխավորել «Նապոլին»
«Ինտերի» նախկին մարզիչ Լուչանո Սպալետին չի գլխավորի «Նապոլին»:
La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկությունների համաձայն՝ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կապվել է 60-ամյա մասնագետի հետ, բայց իտալացին հաստատել է, որ նախ՝ ցանկանում է դադարեցնել «ներաձուրիների» հետ իր պայմանագիրը:
Հաղորդվում է, որ «Ինտերի» հետ պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները նախկինի նման առաջ չեն ընթանում: Պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը, Սպալետիի աշխատավարձը կազմում է տարեկան 5 միլիոն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը